Ֆիզիկական Հետազոտությունների Ինստիտուտ

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Հետազոտական գերազանցությամբ դեպի հանրության բարեկեցություն։

Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի Ֆիզիկական Հետազոտությունների Ինստիտուտը լազերային ֆիզիկայի, նյութագիտության և հարակից ոլորտներում աշխատող հանրային հետազոտական կազմակերպություն է։

Մեր հիմնական նպատակն է հասնել և պահպանել գերազանցություն հիմնարար հետազոտություններում, կիրառական մշակումներում և նորարարության մեջ՝ ուղղված մեր շահառուների՝ հայկական գիտության, տնտեսության և հասարակության, ինչպես նաև Ինստիտուտի անձնակազմի բարօրությանն ու բարգավաճմանը։

Այս ճանապարհին մեր սահմանած առաջնահերթություններն են՝ ուժեղ միջազգային համագործակցության կառուցումը, ուսանողների ներգրավվածության բարձրացումը հետազոտություններում և նորարարության մեջ, արդյունաբերության հետ կապի հաստատումը, որոնք կապահովեն ինստիտուտի կայուն զարգացումը, կբարձրացնեն հայկական գիտության տեսանելիությունն ու հեղինակությունը և կապահովեն մեր ձեռքբերումների սփռումն ու առաջխաղացումը՝ դրանով իսկ ապահովելով զգալի սոցիալ-տնտեսական ազդեցություն։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Ներկայումս մենք երկկողմ համագործակցություն ունենք հետևյալ երկրների հետ՝ Ֆրանսիա, Գերմանիա, ԱՄՆ, Իտալիա, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Լատվիա, Բուլղարիա, Լեհաստան, Ճապոնիա, Իսպանիա, Ավստրալիա, Շվեյցարիա, Խորվաթիա, Կանադա, Թայվան, Հունաստան և այլն։ Մեր ինստիտուտում է նաև Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի՝ Քվանտային և Օպտիկական Էլեկտրոնիկայի գիտակրթական կենտրոնը։

Վերջին երկու տասնամյակների ընթացքում մենք ակտիվորեն ներգրավված ենք եղել ավելի քան 40 միջազգային դրամաշնորհային ծրագրերում, ներառյալ՝ ISTC, INTAS, CRDF, NFSAT, Volkswagen, ANSEF, NATO SPS, FP7, Horizon 2020 ծրագրերը։

Մենք տարեկան թողարկում ենք մոտ 50 հոդված, ինչը մեծ ձեռքբերում է ինստիտուտի համար։ Մեր կողմից կազմակերպվում և հյուրընկալվում է «Լազերային ֆիզիկա» ավանդական միջազգային գիտաժողովը, որին մասնակցում են աշխարհի տարբեր ծայրերից ժամանած՝ այս ոլորտի բազմաթիվ խոշորագույն գիտնականներ։ Բացի այդ, ինստիտուտը տարեկան ընդունում է միջազգային գիտնականների ավելի քան 30 այցելություն։

free counters