Լազերային ֆիզիկա 2022 միջազգային գիտաժողով
ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական Հետազոտությունների Ինստիտուտ (ՖՀԻ)
14–16 սեպտեմբեր, 2022
Աշտարակ, Հայաստան
Ավանդույթի համաձայն, ԼՖ 2022 գիտաժողովի ծրագիրը կհասցեագրի լազերային ֆիզիկայի բոլոր արդի ոլորտները՝ կոհերենտ լույսի աղբյուրների ֆիզիկայի, ոչ-գծային և քվանտային օպտիկայի, նյութական ալիքների, լազերային լուսածրման, նյութական ալիքների, լազերային գործիքների, բյուրեղների աճեցման և քվանտային էլեկտրոնիկայի և ներկառուցված օպտիկայի համար ոչ-օրգանական բարակ թաղանթների պատրաստման, ֆոտոնիկայի, նանոկառուցվածքի օպտիկական հատկությունների և լուսարձակ նյութերի, ինչպես և հարակից բնագավառների նոր և ոգեշնչող զարգացումների շեշտադրմամբ:
ԼՖ 2022 ոլորտներ
Գիտաժողովի ոլորտները ներառում, բայց չեն սահմանափակվում.
§ Լազերներ, նոր լազերային տեխնոլոգիաներ և կիրառություններ
§ Օպտիկական և սցինտիլյացիոն նյութեր, բնութագրման եղանակներ և տեխնիկա
§ Լույսի և նյութի փոխազդեցություն, ներառյալ ռեզոնանսային փոխազդեցություն ատոմների հետ
§ Լազերի կիրառությամբ մակերևույթային երևույթներ
§ Ոչգծային օպտիկա և նոր երևույթներ
§ Լազերային սպեկտրադիտում և մոդելավորում
§ Ֆիզիկական օպտիկա, ատոմային ֆիզիկա
§ Օպտիկական մագնիսաչափություն
§ Քվանտային օպտիկա և նյութական ալիքներ
§ Քվանտային տեղեկատվություն
§ Կառուցվածքավորված միջավայրերի օպտիկական հատկություններ, միկրո- և նանոօպտիկա
§ Օպտոէլեկտրոնիկա
§ Ֆոտոնիկա, ֆոտոնային համակարգեր, կենսաֆոտոնիկա
§ Օպտիկական սենսորներ
§ Գրաֆեն ֆոտոնիկայի համար
§ Հոլոգրաֆիա և պատկերում
Գրանցվել ԼՖ 2022 գիտաժողովին
Գրանցվել
|